Դեկտեմբերի 5-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց-համայնքային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար անգլերենի դասաժամերին տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառության ձևերի վերաբերյալ: Սեմինարավարն էր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Իռշատ Մադյարովը: Սեմինարին մասնակցում էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր դպրոցների անգլերենի ուսուցիչներ: Սեմինարի ընթացքում քննարկվեց առցանց պլատֆորմների, բլոգների, ձայնագրությունների, տեսադիտողական և տեսալսողական նյութերի կիրառումը դպրոցում:
Սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն ուսուցիչների և՛ դասարանային, և՛ արտադասարանային գործունեության ընթացքում:
