Անկախության տոնը Ավետիսյան դպրոցում Սպտ 20, 2016 | Մեր առօրյան Սեպտեմբերի 20-ը ողջ Հայաստանում նախատոնական օր է, իսկ ահա Ավետիսյան դպրոցում այն վերածվեց իսկական տոնի. կրթօջախը մեծ շուքով նշեց ՀՀ անկախության 25-ամյակը: Այս անգամ դպրոցը հայրենիքի նկատմամբ սերը ցույց տալու այլ՝ ժամանակակից և տպավորիչ միջոց էր ընտրել: Մեր սաները պարային գունեղ ֆլեշմոբի միջոցով ևս մեկ անգամ փաստեցին, որ ապրում ու սովորում են ազատ ու անկախ երկրում, սիրում ու գնահատում իրենց հայրենիքն ու դպրոցը: