Ս. թ. նոյեմբերի 20-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի 11-րդ դասարանցիները «Տնտեսագիտություն» առարկայի շրջանակում այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկ:

Աշակերտներին այնտեղ ծանոթացրին ՀՀ առևտրային 17 բանկերի և մասնավորապես Կենտրոնական բանկի գործառույթներին: Այնուհետև  դպրոցականները մանրակրկիտ տեղեկություններ ստացան դրամի պատմության և դրամաշրջանառության մասին: Նրանց ներկայացվեցին նոր թղթադրամները, որոնք շրջանառության մեջ պետք է դրվեին 2018 թ. նոյեմբերի 22-ից:

Շրջայցի ավարտին աշակերտները դիտեցին ինտերակտիվ մուլտֆիլմ, որով մատչելիորեն ներկայացվում և մեկնաբանվում էին գների մակարդակի ընդհանուր բարձրացումը, գնաճը և սղաճը: