Հունիսի 16-ին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում տեղի ունեցավ 4-րդ դասարանցիների ամենամյա ավարտական միջոցառումը: Կրթահամալիրի սաները, դարձած ոսկեթև մեղվիկներ, նրբաթերթ ծաղիկներ, ավետաբեր թռչուններ և փայլուն աստղիկներ, հրաշալի ելույթ ունեցան: Նրանք երախտագիտության խոսքեր ասացին իրենց տառաճանաչ դարձրած, հայ գիրն ու գիրքը սիրել և գնահատել սովորեցրած ուսուցիչներին՝ խոստանալով լինել ուսումնատենչ ու հայրենասեր զավակներ:
Վերջին գրառումները
Միացե՛ք մեզ
