English text below ↓
«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-համայնքային կենտրոնի մանկավարժներս օգոստոսի 25-ից մասնակցեցինք եռօրյա վերապատրաստման դասընթացի` «հուզական բանականություն» թեմայով:
Վերապատրաստումն անցկացնում էր ԱՀԱԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Հարութ Ներսեսսյանը:
Դասընթացը սկսվեց այսպիսի հարցերի քննարկումով. ի՞նչ է հույզը, ո՞ր հույզերն են եղել օգտակար մեզ համար և որո՞նք են վնասել, ինչպե՞ս են անդրադարձել մեր կյանքի որակի վրա: Եռօրյա վերապատրաստման ընթացքում բանախոսը ներկայացրեց հուզական բանականության ինքնագիտակցություն, ինքնակառավարում տարրերը`բերելով իրական փաստեր, իրավիճակային օրինակներ, խոսքը համեմելով հումորով, հաշվի առնելով նաև լսարանի կարծիքը, ակտիվ կապ հաստատելով ունկնդիրների հետ:
Դասընթացի նպատակն էր ընդգծել հուզական բանականության կարևորությունը. արդյոք կարողանու՞մ ենք կառավարել մեր բացասական հույզերը և զարգացնել դրական հույզերը, արդյոք բացասական հույզերը չե՞ն խանագարում օպտիմալ որոշումներ կայացնելու, հաջող հարաբերություններ հաստատելու:
Ավետիսյան դպրոցը ծրագիր է մշակում՝ իր աշակերտների մեջ հուզական բանականություն սերմանելու համար: Այս սեմինարը առաջին քայլն էր: Այն ուսուցիչների համար բացահայտեց հուզական բանականության հիմնական դրույթները և աջակցեց նրանց` դրանում աճելու սկիզբ դնել:
Մի բան ակնհայտ էր. պարոն Ներսեսսյանին հաջողվեց հիմնավորել, որ յուրաքանչյուր մարդ պիտի աշխատի զարգացնել հուզական բանականության հմտությունները`առողջ աշխարհայացք և փոխշահավետ հարաբերություններ ունենալու համար:
Դասընթացը մոտիվացրեց աճելու,ինքներս մեզ հասկանալու,կառավարելու մեր հույզերը `մեր երազած կյանքով ապրելու համար:
Teachers of Avedisian School prepare to instill Emotional Intelligence in their students
The Avedisian School’s teaching staff had the great opportunity to participate in a three-day seminar dedicated to“Emotional Intelligence” conducted by Harout Nercessian, the Armenia Branch Representative of the Armenian Missionary Association of America.
The course objective was to highlight the significance of emotional quotient (EQ), focusing mainly on perceiving,using,understanding, and managing emotions.
Avedisian School is developing a program to instill Emotional Intelligence among its students. This seminar was a first step. It exposed the teachers to the main concepts of EI and helped them start growing in it.
It is worth mentioning that throughout the three-day seminar, Mr Nercessian substantiated that every person must develop their emotional intelligence to successfully frame a reasonable worldview and mutually beneficial relationships.
At the end,everystaff member was motivated to recognize their own emotions and manage them in order to live their dream life!