Սույն թվականի հոկտեմբերի 2-4-ին Մոսկվայում անցկացվել է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրով համագումարը:

Համագումարին մասնակցում էին պատվիրակություններ ԱՊՀ բոլոր երկրներից: Հայաստանի պատվիրակության կազմում էին  ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, փոխնախարար Մ. Մկրտչյանը,  ԿԳՆ աշխատակիցներ և  Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների տնօրեններ: Երևանի դպրոցների տնօրեններից ԿԳՆ հրավերով համագումարին մասնակցում էր  «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի տնօրեն Մ. Գեղամյանը: Նա մասնակցել է վարպետության դասերի, մասնագիտական քննարկումների, սեմինար պարապմունքների, որոնց ընթացքում  գործընկերներին է ներկայացրել Ավետիսյան դպրոցի անցած ճանապարհը,  դպրոցի կրթական ծրագրերն ու դասավանդման մոտեցումները:

Պատվիրակության մասնակիցները համագումարի շրջանակներում  այցելել են  Մոսկվայի թիվ 1409 պետական գիմնազիա և ծանոթացել կրթության կազմակերպման նորագույն մոտեցումներին:

Avedissian School principal M. Geghamian has participated in the Fourth Education Congress held in Moscow.

On October 2-4 a congress entitled “Innovations as a Quality and Accessibility Improvement Factor of Modern Educational Environment in CIS Member Countries” was held in Moscow.

Delegations from all CIS countries took part in the congress. Armenian delegation comprised Minister Levon. Mkrtchyan, Deputy M. Mkrtchyan, Ministry of Education officials and principals from schools in different regions of Armenia.

Of all the school principals of Yerevan Melania Geghamian, the principal of “Khoren and Shoushanig Avedissian School” of “Armenian Education” Educational Foundation participated in the congress by the invitation of the Ministry of Education.

She has taken part in master classes, professional discussions, seminars during which she has presented the partners with the path taken by the Avedissian School, the educational programs of the school and the approaches to teaching.

The Congress delegation has visited Moscow State Gymnasium  # 1409 and examined the innovative approaches of educational administration.