Մի քանի տարի է՝ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոցի բանավեճի ակումբը մասնակցում է «Երիտասարդությունը՝ ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակում կազմակերպվող բանավեճի մրցաշարերին և գրանցում լուրջ հաջողություններ։

Այս տարի ևս մեր ակումբը մասնակցել է մրցաշարին և Երևան քաղաքի միջդպրոցական երկու փուլերի արդյունքում հավաքելով 156 միավոր՝ հիմնական դպրոցների շարքում ճանաչվել լավագույն բանավեճի ակումբ։

Շնորհավորում ենք բանավեճի ակումբի ղեկավար Սոնա Իսկանդարյանին և ակումբի անդամներին՝ մաղթելով փայլուն հաղթանակ հանրապետական մրցաշարում։

Ընթերցե՛ք նաեւ՝
Ամփոփվեցին միջդպրոցական մրցաշարի երկրորդ փուլի արդյունքները