Դպրոցում «գանձատուն» են անվանում տարբեր բնագավառներում աշակերտների նվաճած մրցանակների, գավաթների, պատվոգրերի հավաքածուն:

9-րդ «բ» դասարանի աշակերտ Քրիստ Գանձապետյանն իր երրորդ հաղթանակը նվիրեց դպրոցին՝ այս անգամ եւս գավաթի տեսքով: Այս վերջին հաղթանակը վազք մարզաձեւից էր. նրա արդյունքը՝ 2 կմ-ը 7 րոպե 37 վայրկյանում, լավագույնն էր 200 վազորդների մեջ:

Քրիստն ընտրել է համակարգչային ծրագրավորման ոլորտը, սիրում է խորանալ հայոց եւ համաշխարհային պատմությունների մեջ եւ, հայրենադարձվելով Մերձավոր Արեւելքի տարբեր դպրոցներում սովորելուց հետո, ջանք է թափում գրական արեւելահայերենի կողքին ռուսերենին եւ ֆրանսերենին եւս հնարավորինս տիրապետելու համար:

— Որովհետեւ սիրում եմ ուսուցչուհիներիս,- ասում է նա ու նաեւ խոստովանում, որ կյանքում ինչ էլ դառնա, երբեք չի թողնելու սպորտը: