Մեր դպրոցի մասին
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը (www.avedisianschool.am), որը հիմնադրվել է 1998 թ. Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (www.amaa.am; www.amaa.org) կողմից, անվճար մասնավոր դպրոց է Երևանի ՀԱԹ-ում։
Կրթահամալիրը 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթություն է ապահովում համայնքի բոլոր երեխաների համար:
Ավետիսյան ավագ դպրոցի շրջանավարտների 100%-ն ընդունվում են բուհեր:
Լինելով էկոլոգիապես մաքուր առաջին դպրոցը Հայաստանում՝ Ավետիսյան դպրոցը նման չէ աշխարհում որևէ այլ դպրոցի: Այն զբաղեցնում է բացառիկ, ընդարձակ և բնապահպանական նկատառումներով նախագծված մի շինություն՝ կահավորված նորագույն և առաջատար տեխնոլոգիական հարմարություններով: Հարավային Կովկասում դպրոցն առաջինն է, որ արժանացել է LEED (Առաջնորդություն շրջակա միջավայրի և էներգետիկ նախագծման համար) արծաթե հավաստագրին:
Ներկայացված տեսանյութը Ձեզ կօգնի ավելի լավ պատկերացում կազմելու դպրոցի առօրյայի մասին՝ Երազանքի դպրոցը։
Այս բացառիկ նորարարական և Հայաստանում էկոլոգիապես մաքուր առաջին դպրոցը շահագրգռում է իր ուսուցիչներին՝ շարունակական ինքնազարգացման, դասավանդման հմտությունների բարելավման, սովորողների համակողմանի և արդյունավետ ուսուցմանն ուղղված դասավանդման ժամանակակից մեթոդների ու գործիքների բացահայտման ու կիրառման համար: Մենք խրախուսում ենք ուսուցիչների շրջանում թարմ գաղափարների փոխանակումը՝ օգնելով նրանց աճել իրենց մասնագիտական և անձնային զարգացման ծիրում:
Թափուր աշխատատեղեր
Եթե Դուք խանդավառված եք այս նորարարական դպրոցի մաս կազմելու գաղափարով, նաև շարունակական ինքնազարգացման և երեխաներին լավագույն կրթությամբ ոգեշնչելու ջատագով եք, ապա տեղեկացնում ենք, որ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան կրթահամալիրում հայտարարվում է թափուր աշխատատեղերի մրցույթ հետևյալ մասնագիտությունների համար.
- հայոց լեզու եւ գրականություն
- անգլերեն (2 մասնագետ)
- ռուսաց լեզու
- տարրական դասարանների դասվար (2 մասնագետ)
- պատմություն
- աշխարհագրություն (0,5 դրույք)
- մաթեմատիկա
- ինֆորմատիկա
- ռոբոտաշինություն
Համապատասխան աշխատանքային փորձը (նվազագույնը՝ 3 տարի) պարտադիր է:
Ուսուցիչների վարձատրությունը, որն ավելի բարձր է, քան պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար սահմանված աշխատավարձը, որոշվում է` ըստ պայմանագրի:
Աշխատանքի ընդունման կարգը
Ա. Դիմում
Թափուր աշխատատեղերի համար դիմելու նպատակով խնդրում ենք նախ առցանց տարբերակով info@avedisianschool.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ ինֆորմացիան (մինչև 25.07.2021).
- հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում եք (ձև N 1)
- փաստաթուղթ (դիպլոմ, գնահատականների ներդիր)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ
- անձնագրի պատճենը
- ՀԾՀ համարանիշ
- ինքնակենսագրություն (ձև N 4)
- թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեններ (դրանց առկայության դեպքում)
- մեկ լուսանկար` 3×4 չափսերի
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ
- 2-3 րոպե տևողությամբ սիրողական տեսագրություն, որտեղ Դուք բանավոր ներկայացնում եք՝
- — Ո՞վ եմ ես։
- — Ինչու՞ եմ ուզում աշխատել Ավետիսյան դպրոցում։
- — Ինչու՞ Ավետիսյան դպրոցը պետք է շահագրգռված լինի ինձ աշխատանքի ընդունելու համար։
- — Ո՞րն է լինելու իմ ինքնատիպ ներդրումը դպրոցի առաքելության իրագործման մեջ։
Բ. Հարցազրույց
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` հատուկ սահմանված կարգով։
Գ. Փորձնական դաս
Երկու փուլերը հաղթահարելուց հետո թեկնածուներին հնարավորություն կընձեռվի փորձնական դաս վարելու Ավետիսյան դպրոցի որևէ դասարանում։
Տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել` (043) 00-23-14 հեռախոսահամարին: