Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։
Այս օրը լավ առիթ է ևս մեկ անգամ հիշելու, որ երեխաները պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության։ Այդ ամենը մեր սաները ամբողջ տարի ստանում են Ավետիսյան դպրոցի նախակրթարանում։

Ավանդույթի համաձայն՝ այս տարի էլ նրանց համար կազմակերպվել էր գեղեցիկ և զվարճալի միջոցառում։ Երեխաներին նախ իրենց դիտարժան ելույթով շնորհավորեցին մարմնամարզության խմբակի սաները։   Այնուհետև կրթահամալիրի բակը գունավորվեց փուչիկներով, երեխաների կավճանկարներով, լցվեց փոքրիկների ուրախ ճիչերով ու ծիծաղով: Նրանց խանդավառությունը էլ ավելի մեծացավ,  երբ հյուր եկավ փղիկը և կոնֆետներ բաժանեց։ Այնուհետև երեխաները մեծ ոգևորությամբ երգեցին, պարեցին, փոխանցումավազքային  խաղեր խաղացին։

Ավետիսյան դպրոցի ողջ անձնակազմը սիրում է ձեզ, սիրելի՛ երեխաներ. դուք եք մեր վաղվա օրն ու այս հասարակության կերտողները։ Մաղթում ենք ձեզ անհոգ ու բարեկեցիկ մանկություն։