Ուսուցիչ − Ո՞վ էր սուրբ Սարգիսը:
Աշակերտ – Մարդ:
* * *
Առաջին դասարանում
Աշակերտ – Կարելի՞է դուրս գնալ:
Ուսուցիչ – Ի՞նչ խնդիր ունես, բալի՛կ:
Աշակերտ – Գնամ գրադարան, գրադարանավարին սիրեմ ու գամ:
* * *
Չորրորդ դասարանում
Աշակերտ –Աննան և Մանեն նորից խռովել են: Նրանց հաշտեցնելը այնքան դժվար է, ինչքան մաթեմատիկայի դասագրքի կանաչ գույնով խնդիրները:
* * *
Ուսուցիչ − Ի՞նչ է հորթը:
Աշակերտ – Կովի ձագ:
Ուսուցիչ − Ի՞նչ է գառը:
Աշակերտ – Ոչխարի ձագ:
Ուսուցիչ – Ապրե՛ս: Իսկ ի՞նչ է կորյունը:
Աշակերտ – Մաշտոցի աշակերտ:
* * *
Ուսուցիչ – Տղա՛ս, դու սիրած դաս ունե՞ս:
Աշակերտ – Իհարկե:
Ուսուցիչ – Ո՞րն է:
Աշակերտ – Վերջին դասը:
* * *
Ռուսաց լեզվի դասին
Ուսուցչուհի – Подбери прилагательные к слову “учительница”!
Աշակերտ – Добрая.
Ուսուցչուհի – Молодец! Еще?
Աշակերտ – Строгая.
Ուսուցչուհի – Молодец! Еще?
Աշակերտ – Молодая.
Ուսուցչուհի – Молодец! Еще?
Աշակերտ – Больше не знаю…
Ուսուցչուհի – Подумай хорошенько…
Աշակերտ (նայում է ուսուցչուհու մազերին) – Нашел-рыжая!