Երրորդ տարին է, ինչ գործում է Ավետիսյան դպրոցի ծնողավարման հարթակը, որը վարում է դպրոցի հոգեբան մանկավարժ Արփի Խաչատուրյանը: Այն նախատեսված է նախակրթարանի եւ տարրական դպրոցի երեխաների ծնողների համար: Հարթակի առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին:

Հարթակի ամենշաբաթյա հանդիպումների ժամանակ քննարկվեցին երեխայի տարիքային զարգացման փուլերն ու դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, երեխայի վարքի ձեւավորման հետ կապված հարցեր, ծնողավարման ոճերը, սկզբունքներն ու կանոնները, ինչպես նաեւ ընդունակությունների տեսակները եւ երեխայի առողջ ինքնագնահատականի ձեւավորման գործոնները։

Հանդիպումների շարքն ամփոփվեց դեկտեմբերի 21-ին։ Հրաժեշտից առաջ երիտասարդ մայրիկները շնորհակալությամբ փաստեցին, որ անցած մեկուկես ամսում իրենք զինվեցին իրենց երեխաների դաստիարակության եւ ճիշտ զարգացման համար խիստ անհրաժեշտ գիտելիքներով: