Հոկտեմբերի 4-ը աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր: ‹‹Ավետիսյան›› դպրոցի էկոակումբի անդամները հերթական հանդիպման ժամանակ խոսեցին կենդանիներին սպառնացող վտանգների և նրանց օգնելու եղանակների մասին:
Ցուցադրվեց ‹‹Վերադարձ›› խորագրով մի ֆիլմ, որի նպատակն էր ցույց տալ, թե գորշ արջի պահպանման համար ՀՀ-ում ինչ աշխատանքներ են կատարվում: Նշենք, որ այս կենդանին Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով համարվում է խոցելի տեսակ: Գորշ արջ հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Գրանցվել է ծ.մ. մոտ 400-ից մինչև 3000 մ բարձրություններում: Պահպանվում է Խոսրովի արգելավայրում և ‹‹Շիկահող›› արգելոցում:
