Մարտի 10-ին Ավետիսյան դպրոցում տեղի ունեցավ բանավեճի միջդպրոցական մրցաշարի երկրորդ փուլը՝ «Ահաբեկիչների հետ չպետք է բանակցել» թեմայով:
Մրցաշարին մասնակցում էին Երևան քաղաքի մի շարք դպրոցների բանավեճի թիմեր:Ավետիսյան կրթահամալիրի սաները, բանավիճելով թիվ 78 դպրոցի աշակերտների հետ, բարձրանիշ հաղթանակ տարան, իսկ բանավեճի ակումբի ղեկավար Սոնա Իսկանդարյանը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից պարգևատրվեց պատվոգրով:
Մեծ ուրախությամբ շնորհավորում ենք մեր մասնակիցներին, նրանց ղեկավարին՝ ցանկանալով շարունակական նվաճումներ և ձեռքբերումներ: