Հայոց լեզվի ուսումնական դաշտում հայտնվեց նոր, ուշագրավ հրատարակություն՝ «Հայոց լեզվի հուշաթերթիկներ» ուղեցույցը, որը լույս տեսավ «Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնի» նյութական աջակցությամբ (AMAA-ի հետ համատեղ):
«Հուշաթերթիկներից» յուրաքանչյուրը խտացված եւ ամփոփ ներկայացնում է հայերենի ուղղագրության, բառակազմության, ձեւաբանության, շարահյուսության մեկ կարեւոր թեմա՝ համապատասխան օրինակներով, բացառություններով, ինչպես նաեւ հայերենի կետադրական կանոնները եւ Ոսկեդարը:
Այն կազմել է դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, թարգմանիչ, խմբագիր, մանկական խաղագրքերի հեղինակ, Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ Զարմիկ Սարգսյանը:
Ուղեցույցը հասցեագրված է 5-12-րդ դասարանների աշակերտներին, դիմորդներին եւ, ընդհանրապես, լայն լսարանին եւ արժանացել է ջերմ ընդունելության:
Հրատարակությունն իրականացրել է «ՄՀՄ գրատունը»: