Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը (www.avedisianschool.am)՝ հիմնադրված Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (www.amaa.am; www.amaa.org) կողմից՝ 1998թ., անվճար մասնավոր դպրոց է, որն ապահովում է 12-ամյա ընդհանուր միջնակարգ բացառիկ համապարփակ կրթություն սոցիալ-տնտեսական բոլոր խավերի երեխաների համար: Հպարտությամբ պետք է նշել, որ մեր ավագ դպրոցի շրջանավարտների 100% ընդունվում են բուհեր:

Հպարտանալով նաև Հայաստանում առաջին էկոլոգիապես մաքուր դպրոցը լինելու համար, Ավետիսյան դպրոցը նման չէ աշխարհում որևէ այլ դպրոցի: Այն զբաղեցնում է բացառիկ, ընդարձակ և բնապահպանական նկատառումներով նախագծված մի շինություն՝ կահավորված նորագույն և ամենաառաջատար տեխնոլոգիական հարմարություններով: Դպրոցն առաջինն է Հարավային Կովկասում  LEED (Առաջնորդություն շրջակա միջավայրի և էներգետիկ նախագծման համար) արծաթե հավաստագրին արժանանալու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել՝ https://amaa.am/am/ծրագրեր/մանկական/ավետիսյան-դպրոց

Այս՝ խիստ նորարարական և Հայաստանում առաջին էկոլոգիապես մաքուր դպրոցը, մոտիվացնում է իր ուսուցիչներին հաճախելու սեմինարների՝ շարունակաբար բարելավելու իրենց դասավանդման հմտությունները և ուսումնասիրելու՝ սովորողների առավել լավ ուսուցմանն ուղղված ժամանակակից դասավանդման մեթոդներն ու գործիքները: Մենք խրախուսում ենք մեր ուսուցիչների շրջանում թարմ գաղափարների փոխանակումը՝ օգնելով նրանց աճել իրենց մասնագիտական զարգացման գործում:

Դիտել տեսանյութը

Հայտարարվում է մրցույթ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան կրթահամալիրում հայոց լեզվի և գրականության, անգլերենի, տարրական դասարանների դասվարի, գրադարանավարի, պատմության, մաթեմատիկայի (ավագ դասարաններ), ինֆորմատիկայի և ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր տեղերի համար:
Համապատասխան աշխատանքային փորձը (նվազագույնը 3 տարի) պարտադիր է:

Ուսուցիչների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ պայմանագրի: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` ըստ կարգի:

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը (COVID-19), խնդրվում է ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել օնլայն տարբերակով armedf@yandex.ru էլեկտրոնային հասցեին` 01.07.2020-15.08.2020թթ.

Պահանջվող փաստաթղթեր`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձեւ 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ, գնահատականների ներդիր)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. ՀԾՀ համարանիշ,
5. Ինքնակենսագրություն (Ձեւ 4),
6. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3×4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Ցանկացողները դիմեն հետևյալ հասցեով` ք. Երեւան, ՀԱԹ թաղամաս, Բաբաջանյան 42/7:
Տեղեկությունների համար զանգահարել` (043) 00-23-14 կամ (060) 70-44-70 հեռախոսահամարին: