«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, համագործակցաբար Վորլդ Վիժն Հայաստանի հետ, իրականացնում է կրթական ծրագիր («Բանիմաց եւ ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը» 2021-2023), որի շրջանակում դպրոցներում նախատեսվում է հիմնել բանավեճի ակումբներ։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։
Ծրագրում ընդգրկված է նաև Ավետիսյան դպրոցը։
Դպրոցի ակումբի աշխատանքները համակարգելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ այն մանկավարժները, ովքեր ունեն՝
- համակարգչային ծրագրերից օգտվելու կարողություններ,
- հաղորդակցման և կոմունիկացիոն հմտություններ աշակերտների հետ հարաբերություններում,
- ներառական և մասնակցային կրթության ոլորտում փորձառություն,
- առաջնորդության ունակություններ։
Ծրագրում ընդգրկվելու համար մանկավարժները պետք է հետաքրքրված լինեն ՀՀ-ում քաղաքացիական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաև կարևորեն ոչ ֆորմալ կրթության դերը աշակերտների ընդհանուր զարգացման մեջ։
Հետաքրքրված անձիք կարող են մասնակցել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից «Zoom» հարթակի միջոցով նախատեսվող հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվի Ծրագիրը։
Այլ մանրամասների համար դիմել դպրոցի տնօրինությանը։