Մեկնեցին միջազգային օլիմպիադայի
Այսօր Ավետիսյան դպրոցն իր երկու շնորհալի սաներին ճանապարհեց Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդ: 10-րդ դասարանի աշակերտներ Արման Բրուտյանը եւ Դավիթ Քոչարյանը, հաղթելով TASIMO մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի երկրորդ փուլում, իրավունք ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին, որն անցկացվելու մայիսի 19-ին Տաշքենդում:
Պատանի մաթեմատիկոսներին օդանավակայան ճանապարհեց ամբողջ ավագ դպրոցը: Տղաներին ջերմ ու ոգեւորիչ խոսքերով բարի ճանապարհ եւ հաջողություն մաղթեցին դասղեկ Զ. Ավետիսյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Մ. Հարությունյանը, փոխտնօրեն Ն. Այվազյանը, տնօրեն Մ. Գեղամյանը, ով նաեւ իր սաների ուղեկցողն է AMAA-ի հովանու ներքո իրականացվող այս ուղեւորության ժամանակ: Սրտառուչ մաղթանքներ հղեցին դասընկերները, դպրոցի կամարների տակ հնչեց միաձույլ աղոթքը:
Ձեզ թեթեւ թռիչք, հաջողություն օլիմպիադայում ու բարի վերադարձ, սիրելինե՛ր, եւ թող ամենուր Աստված լինի ձեզ հետ: