Հետամուտ լինելով երեխայի ամբողջական կրթության գաղափարին՝ Ավետիսյան դպրոցում կարևորվում է ոչ միայն առարկայական որակյալ ուսուցումը, այլև երեխայի քրիստոնեական և քաղաքացիական դաստիարակությունը: Այդ առիթով կրթահամալիրում և այնտեղից դուրս ավետիսյանցիները մասնակցում են տարբեր միջոցառումների, որոնցից շատերը կազմակերպվում են հենց իրենց ջանքերով:
Ապրիլի 1-ին կրթահամալիրի IIIա դասարանը ծնողական համայնքի ջանքերով Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշեց ԱՄՆ դեսպանատան գեղեցիկ և հյուրընկալ բացօթյա այգում: Երեխաները հիանալի ժամանակ անցկացրին՝ փնտրելով խոտերում թաքնված հավկիթները, թենիս և բասկետբոլ խաղալով, խաղահրապարակում վազվզելով: