Հրաձգության մրցույթ
Ավետիսյան դպրոցի անխախտ ավանդույթներից մեկն ավագ դպրոցի աշակերտների միջեւ անցկացվող մրցույթն է՝ նվիրված ՀՀ բանակի օրվան: Հունվարի 28-ի նախօրեին կայացած հրաձգության մրցույթի արդյունքներն, ինչպես միշտ, արդարացրին դպրոցի զինղեկ գնդապետ Եփրեմ Մազմանյանի ակնկալիքները:
Հուրախություն բոլորիս՝ մրցույթը ցույց տվեց, որ մեր ապագա զորակոչիկները տիրապետում են զենքի կիրառման գիտելիքներին, յուրացրել են կրակային պատրաստության անհրաժեշտ հմտություններ, եւ նրանց շարքերում տարեցտարի մեծանում է անվրեպ հրաձիգների թիվը:
Անհատական միավորների հաշվարկով լավագույն ճանաչված պատանի հրաձիգները պարգեւատրվեցին վետերանների միության պատվոգրերով:
Ի դեպ, իր սաներից հետ չմնաց եւ կրակային բարձր արդյունք ցուցաբերեց նաեւ պատմության ուսուցչուհի Զարուհի Ավետիսյանը: