Ուսումնական տարվա վերջին հաճելի անակնկալներից մեկը Գյումրու «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցի սաների հյուրախաղն էր Ավետիսյան դպրոցում:

Արվեստաշունչ Գյումրին ավետիսյանցիներին ներկայացավ իր տաղանդավոր պատանիներով՝ դասական երաժշտական գործիքներից մինչեւ վոկալ, խմբերգային երաժշտությունից մինչեւ բալետային գողտրիկ համարներ:

Ավետիսյանցիները համերգն ընդունեցին ավելի, քան ջերմորեն, իսկ պարային համարներին միացան հենց դահլիճում բռնած շուրջպարով:

Հրաժեշտից առաջ հյուրերը Ավետիսյան դպրոցին նվիրեցին «Վարդուհի» արվեստի դպրոցի շնորհալի սան, 13-ամյա նկարիչ Արման Մարգարյանի երփնանկարը: