Վաթսունվեց փոքրիկ ավետիսյանցիներ ասես մի օրվա ընթացքում «մեծացան», մեծ մարդ դարձան՝ տառաճանաչ, գրող, կարդացող, տառ ու թիվ հասկացող: Այսօր նրանք փակեցին իրենց առաջին դասագրքի վերջին էջը և գեղեցիկ ու գրագետ հայերենով, ուրախ տոնակատարությամբ ազդարարեցին ամբողջ Ավետիսյան դպրոցին.

— Մենք հրաժեշտ ենք տալիս «Այբբենարանին»…

Իսկ դասվարները՝ Ռուզաննա Եղիազարյանը, Լուսինե Յագուբյանը և Սիրանուշ Սարգսյանը, միայն խորհրդավոր ժպտում են. չէ՞ որ այս «հրաժեշտը» դեռ միայն սկիզբն է….