Երեւանը բոլորս ենք սիրում, սակայն արդյո՞ք բոլորս ենք ճանաչում մեր մայրաքաղաքը եւ մանավանդ՝ նրա պողոտաները, զբոսայգիներն ու պուրակները զարդարող հուշարձանները, որոնք աշխարհին են ներկայացնում հայ արվեստագետների տաղանդն ու ձեռքի վարպետությունը, ստեղծում մեր ժողովրդի հերոսական անցյալի, մտքի թռիչքի եւ բարեկամների համապարփակ պատկերը:
Ավելի սիրելու համար պատք է ավելի մոտիկից ճանաչենք: Այս նշանաբանով անցավ 4-րդ «ա» դասարանի աշնանային շրջայցը սիրելի քաղաքում: Դասղեկ Նաիրա Սահակյանի մտահղացմամբ էքսկուրսիան սկսվեց ԵԳԻ Երկրաբանական թանգարանից, որտեղ երեխաները բաց դասի ձեւաչափով ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին, հայ եւ համաշխարհային երկրաբանության նվաճումներին եւ նորույթներին:
Թանգարանից դեպի քաղաք, դեպի նրա հուշարձանները՝ Սասունցի Դավթից մինչեւ Հովհաննես Բաղրամյան, Հայկ նահապետից մինչեւ Կոմիտաս եւ Այվազովսկի… Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Թումանյան:
Օրվա վերջում երեխաները դպրոց վերադարձան Երեւանի մասին երգելով: