2021-2022 ուսումնական տարին լավագույն արդյունքներով գրանցվեց Ավետիսյան դպրոցի տասնյակ սաների կյանքում: Եվ ոչ միայն ուսման առաջադիմությամբ. նրանք հաղթանակներ, դիպլոմներ, մրցանակներ, այլ պարգեւներ շահեցին նաեւ արտադպրոցական տարբեր մակարդակի մրցասպարեզներում՝ արվեստից մինչեւ գիտություն, նորագույն տեխնոլոգիաներ եւ ժամանակակից տեխնիկա:
VI «բ» դասարանի աշակերտ Արամ Աբովյանը մեկն է այդ շնորհալիներից: Երկու հաղթանակ՝ մեկ կիսամյակում, երկուսն էլ՝ մաթեմատիկայից: Առաջինը «Օժտված երեխաներ. «Քվանտ−2022» մրցույթի հաղթողի պատվավոր կոչումն էր: Այնուհետեւ ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երեւանի քաղաքային փուլում մեր շնորհաշատ սանն արժանացավ II կարգի դիպլոմի:
Դասղեկ Մերի Հակոբյանը մայրական հպարտությամբ է ներկայացնում իր մաթեմատիկոս աշակերտին, իսկ ուսուցչուհին՝ Մարիամ Հարությունյանը, հավատացնում է, որ Արամի փայլուն արդյունքները դեռ առջեւում են:
Կեցցե՛ս, Արա՛մ, շարունակի՛ր նույն ոճով: Մենք հավատում ենք քո կամքի ուժին, քո աշխատասիրությանն ու ապագա հաղթանակներին: