Սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարում լավ արդյունքներ գրանցեցին Ավետիսյան դպրոցի 9-րդ «բ» դասարանի աշակերտ Քրիստ Գանձապետյանը եւ 11-րդ «գ» դասարանի աշակերտուհի Ջուլյա Մինասյանը:

Ակտիվ մասնակցության համար դպրոցը (միակ ոչ պետականը) պարգեւատրվեց այս մարզաձեւի հետագա զարգացմանն անհրաժեշտ մարզագույքով:

Ավետիսյանցիների պարգեւը՝ առանց շարժիչի 6 հեծանիվ՝ համապատասխան մարզական հանդերձանքով, այսօր հասավ դպրոց՝ մեծ ուրախություն պատճառելով հեծանվային սպորտի պատանի սիրահարներին: