«Զանգակ» գրատան հետ Ավետիսյան դպրոցի համագործակցության սկիզբը դրվեց մանկագիր Երազիկ Գրիգորյանի «Կախարդին գումարած ագռավ» հեքիաթների ժողովածուի ձեռքբերմամբ:
Հաճելի ընթերցանությունն ավարտելուց հետո 4-րդ «բ» եւ «գ» դասարանների աշակերտներն այցելեցին գրատուն, որտեղ նրանց հյուրընկալեցին ջերմորեն:
Դասղեկներ Վարդուհի Ասատրյանի, Լիանա Բարսեղյանի եւ մայրենիի ուսուցչուհի Նաիրա Սահակյանի սաներն իրենց ուսուցիչների հետ դիտեցին գրքի առաջին մասի անիմացիոն տարբերակը, մասնակցեցին հեքիաթի քննարկմանը եւ ինտերակտիվ ներկայացմանը եւ գրատանը հրաժեշտ տվեցին «Զանգակ»-ից ստացած հուշանվերներով, որոնք դեռ երկար կհիշեցնեն իրականում բարի կախարդի եւ ագռավի հետ անցկացրած այդ անմոռանալի օրը: