Արժանացել է ՌԴ ԼՆ պատվոգրին
Ս. թ. նոյեմբերի երկրորդ կեսին «Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»-ի տնօրեն Մելանյա Գեղամյանը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության Լրացուցիչ մասնագիտական կրթության ասոցիացիայի «Սովորող ուսուցչի ինստիտուտ»-ի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային համաժողովին, որի թեման էր «Ռուսերենը՝ որպես մասնագիտական ճկունության գործիք. ավանդույթներ և նորարարություն»:
Եվ գնահատանքը Մոսկվայից չուշացավ. տիկին Մ. Գեղամյանն արժանացել է ՌԴ ԼՆ պատվոգրի՝ «մասնագիտական բարձր վարպետության և համաժողովին ակտիվ մասնակցության և նորարարական տեխնոլոգիաների զարգացման գործում անձնական ներդրումների համար»:
Գրեթե միաժամանակ Երևան հասավ նաև Մ. Գեղամյանի անունով հավաստագիրը «Ռուսական մշակութային տարածքը լեզվի դիտանկյունից» նախագծի միջոցառումներին մասնակցության համար:
www.avedisianschool.am կայքէջի թիմը և կրթօջախի աշխատակազմը ի սրտե շնորհավորում են տիկին Մ. Գեղամյանին: Նա իր կյանքով և գործունեությամբ ևս մեկ ապացույց է այն ճշմարտության, որ իսկական ուսուցիչը ոչ մի վայրկյան չի դադարում սովորել:
Ավելի հանգամանորեն՝