Ավարտին է մոտենում ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների Սպարտակիադա-2022-ը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցների ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլն անցկացվեց «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի և համայնքային կենտրոնի մարզադաշտում: 4:1 հաշվով պարտություն կրելով թիվ 190 դպրոցի թիմից՝ «տանտերերը» զբաղեցրին մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Հիշեցնենք՝ Սպարտակիադայի հրաձգության մրցումներում Ավետիսյան դպրոցի հավաքական թիմը գրավել է 1-ին տեղը: