Ավետիսյան դպրոցից տարբեր տարիքային խմբերի երկու ֆուտբոլային թիմեր մասնակցեցին Մալաթիա-Սեբաստիայի ֆուտբոլի գավաթի համայնքային առաջնությանը:

Թե՛ 10-11 եւ թե՛ 12-13 տարեկանների մրցապայքարում հաղթեցին ավետիսյանցիները եւ դպրոց վերադարձան չեմպիոնական երկու գավաթով:

Շնորհավորում ենք մեր պատանի մարզիկներին, նրանց մարզիչներ Լ. Բարսեղյանին,
Մ. Մխիթարյանին, Մ. Հակոբյանին եւ Ա. Դանգալյանին մաղթում ենք միայն այսպիսի հաղթական գավաթներ: