Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ և Հայ Ավետարանական եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցների հետ Ավետիսյան կրթահամալիրի աշխատակազմը 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների հետ համատեղ անդուլ աշխատեց չորս օր անընդմեջ:
Այդ ընթացքում տեսակավորվեցին, խմբավորվեցին և դասավորվեցին նվերներով լի պայուսակներ պատերազմական գործողությունների հետևանքով մանկական անհոգ առօրյայից զրկված և սոցիալական անապահով պայմաններում հայտնված արցախցի երեխաների համար:
Նախաձեռնությունը կյանքի կոչվեց կազմակերպված, սահուն և արագ: Եվ արդեն պատրաստ են նվերներով լի 12.000 պայուսակներ: