Ավետիսյան դպրոցի շախմատի թիմը գրանցեց հերթական հաղթանակը: Մայիսի 14-ին, 18 թիմերի թվում մասնակցելով «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի շախմատի ու շաշկու օլիմպիադային, մեր շախմատիստներն առաջ անցան բոլորից եւ թիմային հաշվարկով վաստակելով առավելագույն՝ 25 միավոր՝ գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը:
Ահա՛ նրանք՝ մեր հերոսները՝ 8-րդդասարանցիներ Նարե Հովակիմյանը եւ Վլադիմիր Սաֆարյանը, Վլադիմիրի եղբայր Վահեն (5-րդ դասարան) եւ Հայկ Գափոյանը (6-րդ դասարան):
Շնորհավորում ենք, հպարտանում: Կեցցե՛ք, մեր խելացինե՛ր:
Սպասում ենք նոր հաղթանակների, հարգելի՛ մարզիչ պարոն Ե. Մազմանյան: