Այսօր նորից Ավետիսյան դպրոցում Թումանյանն էր ու թումանյանականը. 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին իրենց նկարահանած «Թմկաբերդի առումը» ֆիլմ-սահիկահանդեսը, որի թե՛ ասացողները, թե՛ դերերը հնչյունավորողները իրենք էին:

Դահլիճը մեծ հաճույքով դիտեց ամբողջ տեսաֆիլմը, նաև Թմուկ բերդի ավերակների տեսարաններ,  պոեմի նկարազարդումներից (Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդ. Իսաբեկյանի), ծանոթացավ պոեմի հիման վրա Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ստեղծման պատմությանը և երաժշտությանը :

Ութերորդցիները բեմ բարձրացան բուռն ու երկարատև ծափահարությունների ներքո:

Այնուհետև ամբողջ օրը դպրոցի «օդը լիքն էր Թումանյանով», որովհետև դասամիջոցի զանգին էլ այսօր փոխարինում էր «Պարսկական քայլերգը» «Ալմաստ» օպերայից: