VII «ա» եւ «գ» դասարանների աշակերտները (գրականության ուսուցչուհի՝ Նաիրա Սահակյան, դասղեկներ՝ Ն. Սահակյան, Լ. Բարսեղյան) «Եղիշե Չարենց» թեման ամփոփեցին մեծ բանաստեղծի տուն-թանգարանում:

Չարենցի հարկի տակ նրանք արտասանեցին «Ես իմ անուշ…»-ը, «Տաղ անձնական»-ը, «Հայրենիքում»-ը, կարդացին լայն պաստառով ցուցադրված հանրահայտ «Պատգամը», ծանոթացան մեծ բանաստեղծի կարճատեւ ու դժվարին կյանքի՝ մաքառումներով լի ուղուն, դիտեցին Չարենցի աշխատասենյակը՝ նրա անձնական իրերով, լսեցին հետաքրքիր պատմություններ բանաստեղծի կյանքից:

Ավետիսյանցիներն առանձնակի հպարտություն էին ապրում, որ այդ ամբողջ ընթացքում իրենց կողքին էր բանաստեղծի թոռնուհին՝ Անահիտ Չարենցի կրտսեր դուստրը՝ իր հարազատ պապի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը: