Մայիսի 11-ին Ավետիսյան դպրոցում տեղի ունեցավ սեմինար «Բնապահպանական կրթությունը դպրոցում» թեմայով, որը վարում էր Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Մելանյա Դավթյանը: Սեմինարին մասնակցում էին ոչ միայն Ավետիսյան դպրոցի ուսուցիչները, այլև Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի քանի դպրոցների ուսուցիչներ: Տիկին Դավթյանը մասնակիցներին ներկայացրեց բնապահպանական կրթության կարևորությունը դպրոցում, այնուհետև քննարկվեց բնապահպանական կրթության հիմնախնդիրները տարրական, միջին և ավագ դպրոցում: