Նվիրված Վարդանանց տոնին

Ավանդական «Սպորտլանդիայի» փետրվարյան մրցախաղը նվիրված էր Վարդանանց տոնին (ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Ա. Դանգալյան, Մ. Հակոբյան, Տ. Գալստյան): Այն անցկացվեց չորս փուլով, որոնցից վերջինը համակցված էր հայոց պատմության հարցերի հետ (պատմության ուսուցիչներ՝ Ա. Սալնազարյան, Գ. Պետրոսյան):

Մրցափուլերի ընթացքում երեք ութերորդ դասարանների թիմերը ցուցադրեցին իրենց մարզավիճակը, արագաշարժությունն ու ճարպկությունը, նաեւ հայոց ազատագրական պայքարի մասին իրենց գիտելիքները:

Ընդհանուր տվյալներով ամենաբարձր միավորներ հավաքեց եւ առաջին տեղը գրավեց 8-րդ «ա» դասարանը, իսկ խաղավարտից հետո սկսված երգն ու պարը ցույց տվեցին, որ իրականում հաղթել է ընկերությունը: