Ավարտվեց «Առողջ ապրելակերպ և ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում (ֆիզղեկներ՝ Ա. Դանգալյան, Մ. Հակոբյան) միջդասարանային «Սպորտլանդիա» մրցախաղը 9-րդ, 8-րդ «ա», «բ» և «գ» դասարանների միջև: Այն բաղկացած է երկու փուլից՝ տեսական գիտելիքների և մարզական: Առաջին փուլը՝ մրցույթի տեսական մասը, նվիրված էր Վարդանանց տոնին: Այս փուլում առաջին օլիմպիական խաղերից մինչև մերօրյա համաշխարհային և հայկական սպորտի վերաբերյալ իրենց գիտելիքներով հաղթեց 8-ի «բ»-ն:
Մրցախաղի հաջորդ՝ մարզական փուլում թիմերն իրենց ուժերը չափեցին վոլեյբոլով:
Տեսական և մարզական մրցույթներում շահած միավորների ընդհանուր գումարով միջին դպրոցի բարձր դասարանների «Սպորտլանդիայի» հաղթեց 9-րդ դասարանը:
Հաղթողի գավաթի հանդիսավոր հանձմանը ծափահարեց ամբողջ դպրոցը: