Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցների միջեւ լարված մրցապայքարում վոլեյբոլի մեր ընտրանին գրավեց «Վարչապետի գավաթ» մրցաշարի երկրորդ հորիզոնականը:
Ավետիսյանցիները մեր մարզիկներին դիմավորեցին ավանդական «հինգի ծափով»:
Շնորհավորելով հաղթանակը՝ դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը թիմին եւ նրա մարզիչ Անի Դանգալյանին մաղթեց չթուլանալ, լինել միշտ բարձր պատվանդանների վրա:

