Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով, Ավետիսյան դպրոցում կայացավ ինքնատիպ եւ անակնկալ համերգ՝ երգիչներ Դմիտրի Կորոստիլյովի (բարիտոն) եւ Ալվինա Տիգրանյանի (սոպրանո) մասնակցությամբ:
Ուսուցչակազմի եւ ծնողական հանրության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար հնչեցին օպերային սիրված արիաներ, հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ, հայկական ժողովրդական զուգերգեր եւ կատակերգեր:
Քնարական մթնոլորտը դաշնամուրային վիրտուոզ նվագով հարստացրեց Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի կոնցերտմայստեր Վասիլի Ռոլիչը:
Համերգի առաջին պահից մինչեւ վերջ տոնական տրամադրություն ապահովեց համերգավարը՝ Անդրանիկ Մարդոյանը, կանանց մասին ուրախ կատակներով, բարի հումորով ու երգով:
Աշխատանքային ինչպես միշտ պատասխանատու, ծանրաբեռնված շաբաթվա ավարտն իրոք լիցքաթափող էր եւ նախատոնական: