Սուրբ Զատկի նախօրեին Ավետիսյան կրթահամալիրում կազմակերպվեց արդեն ավանդական դարձած զատկական ցուցահանդեսը: Նախշուն ձվերի, հուշանվերների, դպրոցականների երևակայության ամենաբազմազան թռիչքների ու մտահղացումների իսկական տոնահանդես էր այն, որը մեծ հաճույքով ըմբոշխնեցին թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները և թե՛ իրենք՝ այդ պայծառ ու բազմաբղետ ցուցանմուշների հեղինակ աշակերտները: Յոթերորդ դասարանի «խոհարար» Ստեփանն, օրինակ, այցելուներին հյուրասիրում էր իր թխած հսկայական տորթից, իսկ չորրորդցի շեփորահար Ռուբենի կատարմամբ  «Տերն է մեր ապավենը զորավոր» երգին ձայնակցում էր ամբողջ դասարանը՝ դասղեկի հետ մեկտեղ:

Զատկական տրամադրությամբ վարակված ներկաները դեռ երկար ժամանակ չէին հեռանում դպրոցական ճաշարանի սրահից: