Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը (www.avedisianschool.am)՝ հիմնադրված Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (www.amaa.am; www.amaa.org) կողմից՝ 1998թ., անվճար մասնավոր դպրոց է, որն ապահովում է 12-ամյա ընդհանուր միջնակարգ բացառիկ համապարփակ կրթություն սոցիալ-տնտեսական բոլոր խավերի երեխաների համար: Հպարտությամբ պետք է նշել, որ մեր ավագ դպրոցի շրջանավարտների 100% ընդունվում են բուհեր:

Հպարտանալով նաև Հայաստանում առաջին էկոլոգիապես մաքուր դպրոցը լինելու համար, Ավետիսյան դպրոցը նման չէ աշխարհում որևէ այլ դպրոցի: Այն զբաղեցնում է բացառիկ, ընդարձակ և բնապահպանական նկատառումներով նախագծված մի շինություն՝ կահավորված նորագույն և ամենաառաջատար տեխնոլոգիական հարմարություններով: Դպրոցն առաջինն է Հարավային Կովկասում  LEED (Առաջնորդություն շրջակա միջավայրի և էներգետիկ նախագծման համար) արծաթե հավաստագրին արժանանալու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել՝ https://amaa.am/am/ծրագրեր/մանկական/ավետիսյան-դպրոց

Այս՝ խիստ նորարարական և Հայաստանում առաջին էկոլոգիապես մաքուր դպրոցը, մոտիվացնում է իր ուսուցիչներին հաճախելու սեմինարների՝ շարունակաբար բարելավելու իրենց դասավանդման հմտությունները և ուսումնասիրելու՝ սովորողների առավել լավ ուսուցմանն ուղղված ժամանակակից դասավանդման մեթոդներն ու գործիքները: Մենք խրախուսում ենք մեր ուսուցիչների շրջանում թարմ գաղափարների փոխանակումը՝ օգնելով նրանց աճել իրենց մասնագիտական զարգացման գործում:

Դիտել տեսանյութը

Դպրոցը փնտրում է հավակնոտ ՏՏ ուսուցչի՝ միանալու մեր նվիրված և տեսլական ունեցող ուսուցիչների հիանալի թիմին: Հաջողակ թեկնածուն պետք է ոգևորություն ցուցաբերի սովորելու և սովորեցնելու հարցում: Նա պետք է օգնի սովորողներին՝ նախապատրաստվել թվային աշխարհին և ՏՏ ոլորտի աշխատանքներին:

Աշխատանքային պարտականություններ

  • Պատրաստել և անց կացնել ամենօրյա դասի պլանը
  • Ուսումնական բոլոր առաջադրանքների համար սահմանել հստակ նպատակներ և դրանք հաղորդել սովորողներին
  • Ապահովել կրթական առաջադրանքներում օգտագործվող մի շարք ուսումնական նյութեր
  • Դիտարկել և գնահատել սովորողի աշխատանքը և զարգացումը
  • Հանձնարարել և գնահատել դասարանային աշխատանքները, տնային աշխատանքները, գրավոր աշխատանքները և առաջադրանքները
  • Պահպանել սովորողների առաջընթացի և զարգացման վերաբերյալ ճշգրիտ և ամբողջական գրառումներ
  • Կառավարել դասարանում սովորողների պահվածքը
  • Լրացուցիչ աջակցություն ցուցաբերել կրթական խնդիրներ ունեցող ուսանողներին

Աշխատանքային որակավորում

  • Հավատարմություն դպրոցի արժեքների հանդեպ. https://avedisianschool.am/am/our-school/mission/
  • Ոգևորություն՝ սովորելու հարցում
  • Ոգևորություն՝ սովորեցնելու հարցում
  • Հայաստանում դասավանդելու թույլտվություն
  • Հայոց լեզվի լավ տիրապետում
  • Դասավանդման փորձով՝ տեսլական ունեցող ուսուցիչ
  • Գիտությունների բակալավրի կամ ավելի բարձր որակավորում
  • Ուժեղ հաղորդակցման հմտություններ
  • Խնդիրներ լուծելու ունակություն
  • Արհեստավարժ՝ արտաքին տեսքով և վարվելակերպով
  • Բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն
  • Էներգիայով լի անձնավորություն
  • Աշխատանքային բարձր չափանիշներ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուներից խնդրվում է իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@avedisianschool.am և amaa.armenia@amaa.am էլեկտրոնային փոստի հասցեներին: