Վայրը՝ ք. Երևան, Բաբաջանյան 42/7։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը հայտարարում է մրցույթ՝ սոցիալական աշխատողի հաստիքի համար՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում աշխատելու համար։

Կրթահամալիրը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որի հիմնական առաքելությունն է.

Հիմնվելով ուսուցման արդիական միջոցների վրա` իրականացնել բարձրորակ նախակրթական և լրիվ միջնակարգ կրթության ծրագրեր` Երևանի հարավ-արևմտյան թաղամասում բնակվող երեխաների համար` հատուկ արտոնություններ սահմանելով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Ստեղծել նպաստավոր միջավայր` աշակերտի համակողմանի և ներդաշնակ զարգացման, հայրենիքին պիտանի, համամարդկային և քրիստոնեական բարոյական արժեքներով առաջնորդվող քաղաքացու ձևավորման համար:

Հայտարարությունը բաց է՝ 05․10․2019թ
Դիմելու վերջնաժամկետ՝ 30․10․2019թ․

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Սոցիալական աշխատանքի բազային կրթության պարտադիր առկայություն՝ առնվազն բակալավրի կոչում / մագիստրոսի կոչումով հավակնորդներին կտրվի նախապատվություն/
  • Առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ
  • Անգլերենի կամ ռուսերենի լավ իմացություն /երկու նշված լեզուներին տիրապետողներին կտրվի նախապատվություն/

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Եւ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնագիտական

  • Որակական սոցիալական հետազոտությունների մեթոդների տիրապետում
  • Խմբային սոցիալական աշխատանքի մեթոդի կիրառման գերազանց հմտություններ
  • Անհատական սոցիալական աշխատանքի մեթոդի կիրառման գերազանց հմտություններ
  • Երեխաների հետ սոցիալական աշխատանքի մոտեցումների տիրապետում

Անձնային հատկանիշներ

  • Կազմակերպչական գերազանց հմտություններ
  • Փաստաթղթերի հետ աշխատանքի կարողություն
  • Թիմային և համագործակցային աշխատանքի կարողություն
  • Ազնվություն, վստահելիություն, պարտաճանաչություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • Գաղտնապահություն
  • Շարունակական ինքնազարգացում
  • Նվիրվածություն ԱՀԱԸ սկզբունքներին (http://amaa.am/am )

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն melanya.geghamyan@avedisianschool.amchristina.simonyan@amaa.amannanimven.voskanyan@yandex.com էլեկտրոնային հասցեներին:

Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա՝ դիմողները կհրավիրվեն հարցազրույցի: