Հոկտեմբերի 25-ին Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի մարզադաշտում տեղի ունեցավ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված սիրողական ֆուտբոլային մրցաշար՝ 15 եւ 10 րոպեանոց խաղակեսերով:
Իրենց ուժերը չափեցին «Սի Այ Էս Հայաստան», «Տաթեւ», «Այբ», «Փոքրիկ իշխան», «Էվրիկա», «Եվրոպական դպրոց», «Օհանյան» կրթօջախների, Դիլիջանի կենտրոնական եւ Ավետիսյան դպրոցի պատանի ֆուտբոլիստները:
Ինը թիմն էլ ցուցաբերեցին աշխույժ եւ կազմակերպված խաղ: Համառ պայքարից հետո առաջնության հաղթող ճանաչվեցին եւ առաջին տեղերը գրավեցին՝ մեծերի խմբում՝ Ավետիսյան դպրոցի, միջին խմբում՝ «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի, եւ փոքրերի խմբում՝ «Եվրոպական դպրոցի» թիմերը:
Առանձնապես աչքի ընկած երկու փոքրիկ ֆուտբոլիստներ տանտերերի՝ Ավետիսյան դպրոցի կողմից նվեր ստացան մարզագույք: