Սիրելի՛ ավետիսյանցիներ.
Աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, որը մեզանում վերածվել է բացառապես մանուկների տոնի: Ու ես, սիրելի՛ երեխաներ, բոլորիդ շնորհավորում եմ հենց ձե՛ր լուսավոր ու պայծառ տոնի առթիվ:

Մեծերիս ցանկությունն է, որ դուք ապահով մանկություն ունենաք, ապրեք անհոգ կյանքով և հասնեք ձեր երազանքին:
Ես համոզված եմ, որ դուք բոլորդ էլ շատ եք սիրում մեր կրթահամալիրը, և ուզում եմ, որ նրան վերաբերվեք մեծի, տանտիրոջ նման, քանի որ այն իրականում հենց ձե՛րն է, և դո՛ւք եք նրա այսօրվա իրական տերը:

Եղե՛ք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը: Իսկ մենք` մեծերս, կանենք ամեն ինչ, որպեսզի դուք բոլորդ լինեք լիարժեք պաշտպանված ու երջանիկ:

Անհոգ մանկություն ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ:

Շնորհավոր Հունիսի 1…