2016-2017 ուստարվա մայիսի 26-ը սովորական վերջին զանգ չէր «Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների» անվան կրթահամալիրում:
Իր գոյության պատմության ընթացքում դպրոցը մեծ աշխարհ էր ճանապարհում իր առաջին տասներկուերորդ դասարանի շրջանավարտներին:
Հուզված էին բոլորը. օդում թևածում էր թե՛ ուրախ, թե՛ տխուր զգացմունքների ալիքը:
Դպրոցի բեմում տասներկուերորդցիները իրենց երազանքի, սպասումների և հույզերի նավակները բաց թողեցին կյանքի մեծ օվկիանոս՝այն հավատքով, որ բոլոր նավակները ափ են հասնելու ,խարիսխ գցելու, և իրականություն են դառնալու նավակներում հանգրվանած բոլոր երազանքները:
Միջոցառման ավարտին հայիենիքը խորհրդանշող եռագույն նավակն իջեցրին մեծ ջրերի ալիքների մեջ,և խրոխտ պարով ավարտեցին ելույթը: