Օրերս կայացավ Ավետիսյան կրթահամալիրի շրջանավարտների՝ արդեն ավանդական դարձած ամենամյա ծառատունկը։

Այս տարի, Armenia Tree Project (ATP) կազմակերպության հետ համատեղ, Ավետիսյան դպրոցի շրջանավարտներն Աշտարակ քաղաքի զբոսայգում տնկեցին 13 ծառ։

Որոշ ծառեր նաև տնկվեցին շրջանավարտների համադասարանցիների անունից, ովքեր արդեն ժամկետային զինծառայության են անցել ՀՀ Զինված ուժերում։

«Մենք շատ ենք սիրում այս գեղեցիկ ավանդույթը՝ մեր լավագույն գործընկեր-դպրոցներից մեկի հետ միասին»․ գրում է «Հայաստան ծառատունկ ծրագրի» պաշտոնական էջը՝ շրջանավարտներին մաղթելով բարի երթ եւ մեծ հաջողություններ։