Երևանի Մալաթիա-Սեբաստիայի Շախմատի մարզադպրոցի էջը գրում է.

Երեկ ավարտվեց Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունը: Ինչպես արդեն նշել էինք, մ. 12 խմբում Բենիկ Ագասարովը, ցույց տալով բացառիկ արդյունք և 11 հնարավորից 11 միավոր հավաքելով, հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Նույն տարիքային խմբում 2-րդ տեղը զբաղեցրեց Գագիկ Նավոյանը: Մինչև 14 տարեկան աղջիկների պայքարում չեմպիոն հռչակվեց Էլեն Միրզոյանը, իսկ Ալվարդ Ստեփանյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում Անահիտ Մկրտչյանը բաժանեց 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: