Աշխարհի բոլոր աստվածաշնչային ընկերությունների նման այս սկզբունքով է առաջնորդվում նաև ՀՀ անկախացումից ի վեր գործող Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը, որն իր առաքելությունն է համարում Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանությունն ու հրատարակումը՝ առանց մեկնությունների ու դավանաբանական ծանոթագրությունների, և, անշուշտ, նրա տարածումը: Այդ նույն նպատակին է միտված նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Աստվածաշունչ դպրոցներին» համատեղ ծրագիրը:
Ս.թ. փետրվարի 9-ին «Աստվածաշունչ՝ դպրոցներին» ծրագրի առաջին փուլի շրջանակում Երևանի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը հյուրընկալեց Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանին: Նա ներկայացրեց հանրապետության դպրոցներում անցկացվող այս ծրագրի էությունը և նպատակը, հանձնարարականներ տվեց ծրագրի երկրորդ փուլը հաջողությամբ անցկացնելու համար:
Ավետիսյան հիմնական դպրոցի աշակերտության հետ Սուրբ Գրքի վերաբերյալ Արշավիր Գաբուջյանի զրույցը վերածվեց անկեղծ ու անկաշկանդ զրույցի, որն անցավ խանդավառ մթնոլորտում: