Ավետիսյան դպրոցի էկոակումբի աշակերտները քիմիայի ուսուցչուհի, ակումբի ղեկավար Ծովիկ Մանուկյանի հետ հերթական բնապահպանական դասն անցկացրին «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenia Tree Project) ուսումնական կենտրոնում։

Այցի ընթացքում մեր աշակերտները ծանոթացան Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի դպրոցի էկոակումբի աշակերտների հետ, այնուհետեւ խմբային աշխատանքների միջոցով միմյանց ներկայացրին իրենց պատկերացրած մաքուր համայնքը եւ իրենց համայնքներում առկա բնապահպանական խնդիրները։ Այցը հագեցած էր ու բազմաբովանդակ: