Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Անգլերենի ուսուցումը՝ որպես օտար լեզու» ֆակուլտետի մագիստրոսներ Հրանուշ Գևորգյանը ու Ռուզաննա Սթաբբսը երկշաբաթյա ակտիվ պրակտիկա անցկացրին Ավետիսյան կրթահամալիրի 3-րդ դասարանցիների հետ։
Ուսուցման ընթացքում կիրառվում էին բազմապիսի ինտերակտիվ մեթոդներ, կազմակերպվում էին խմբային և անհատական խաղեր, հեքիաթների բեմադրում, տեսահոլովակների և տեսասահիկների դիտում, որոնց նպատակն էր աշակերտների բառապաշարի հարստացումը և հաղորդակցական ունակությունների բարձրացումը: