Տարեգրության այս օրը. 8 փետրվարի

Տարեգրության այս օրը. 8 փետրվարի

1914: Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով ծրագիրը մնաց թղթի վրա: (ավելին …)

Տարեգրության այս օրը. 8 փետրվարի

Տարեգրության այս օրը. 7 փետրվարի

Այս օրն սկսվում է հայոց հին տոմարի Մեհեկան ամիսը: Տևում է մինչև մարտի 8-ը:

1992: Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկյա դիվանագիտական ներկայացուցչությունը մեր նորանկախ հանրապետությունում:

___

1673: Այս օրը քաղաքական գործիչ, Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերության ղեկավար, ապա պարսկական շահի դեսպանորդ Գրիգոր Լուսիկենցը ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչի հետ վերակնքել է պարսկական ապրանքները Նովգորոդի և Արխանգելսկի վրայով Եվրոպա արտահանելու վերաբերյալ պայմանագիրը:

1676: Սեբաստիայում ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հաս., գիտ., մշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին (մկրտության անվամբ՝ Մանուկ): 1700-ին Պոլսում իր շուրջն է համախմբել մոտ 15 աշակերտ և թաքուն կաթոլիկություն քարոզել նրանց: Մեկ տարի անց հիմնել է միաբանություն, որը Սեբաստացու մահից հետո կոչվել է նրա անունով: Մխիթար Սեբաստացին աշխարհաբար հայերեն առաջին քերականության հեղինակն է՝ գերմանացի հայագետ Յոհան Շրյոդերից հետո: Ընդ որում, թուրքախոս հայերին հասկանալի լինելու համար նա գրքի առաջին մասը գրել է թուրքերեն: Նրա հայագիտական խոշորագույն ներդրումը «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատոր աշխատությունն է: Մյուս ակնառու գործը «Տաղարանն» է, որի ոտանավորները, իր իսկ երաժշտությամբ, որպես շարական երգվում են առայսօր: Վախճանվել է 73 տարեկան հասակում Վենետիկում: Թաղված է Սուրբ Ղազար կղզում:

1892: Սասուն-Գելիեգուզանում ծնվել է նվիրյալ ազգագրագետ և պատմաբան, Հայաստանի վաստ. ուսուցիչ Վարդան Պետոյանը: Զորավար Անդրանիկի նախաձեռնությամբ սովորել է Մշո Սուրբ Կարապետ վանքի Ժառանգավորաց գիշերօթիկ դպրոցում, ուսումը շարունակել Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում, աշակերտել Կոմիտասին, Զոհրապին, Սևակին, Զարդարյանին, տիրապետել բազմաթիվ լեզուների: Մեծ եղեռնի ժամանակ հսկայական գերդաստանից հրաշքով ողջ է մնացել միայն Պոլսում ուսանող 23-ամյա Վարդանը: Մերժելով Սորբոնի համալսարանում սովորելու հրավերը՝ 1922-ին ներգաղթողների առաջին քարավանով եկել է Խորհրդային Հայաստան: Իր իսկ կամքով մեկնում է եղեռնից մազապուրծ հայերով բնակեցված լեռնային գյուղերը, հիմնում դպրոցներ և լծվում հայրենաշինության գործին: Աղասի Խանջյանի հրավերով 1931-ին հրավիրվում է Երևան և աշխատում աշխարհում առաջին Անդրկովկասի Քրդական մանկավարժական տեխնիկումի ուսմասվար, ապա՝ տնօրեն: Նա կազմում է քրդերեն տերմինաբանական և հայ-քրդերեն բառարաններ, աշխարհում առաջին անգամ կազմում և թարգմանում է ֆիզիկայի, քիմիայի քրդերեն դասագրքեր (լատինատառ), որոնք ուղարկվում են նաև Միջագետք-Սիրիա: Կազմում է դասագրքեր նաև խուլուհամր երեխաների համար: Վարդան Պետոյանի թողած ամենակարևոր ժառանգությունը «Սասունն անցյալում և Սասունի ազատագրական շարժումները» աշխատությունն է՝ գրված գիտական մանրակրկիտ ճշգրտությամբ, որը, թեև դեռևս 1960-ական թվականներին էր արժանացել խորհրդահայ պատմաբանների հիացմունքին, սակայն լույս է տեսել միայն Հայաստանի անկախացումից հետո: Միակ և եզակի և վավերագրական աղբյուրի արժեք ունեն նաև Վ. Պետոյանի «Սասունի և Տարոնի պատմաաշխարհագրական տեղագրությունը» և նրա կազմած Սասուն-Տարսոնի քարտեզը: Ի դեպ, դեռևս 1947-ին պատրաստ, սակայն խորհրդային գրաքննության կողմից արգելված այս գործը ևս լույս է տեսել մեր օրերում՝ 2005-ին: Մահացել է Երևանում 196-ին: Քչերին է հայտնի, որ մեր օրերում տարածված և սիրված «Հայրո» անզուգական երգը գրառել է Վ. Պետոյանն իր «Սասունի ազգագրությունը» ժողովածուում:

1895: Շուշիում ծնվել է ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, Բեռլինի ԳԱ թղթակից անդամ, նյարդաֆիզիոլոգ, նյարդամորֆոլոգ Սիմեոն Սարկիսովը: Հիմնադրել և 30 տարի գլխավորել է Մոսկվայի Ուղեղի ԳՀԻ-ն: Մահացել է 1971-ին Մոսկվայում:

1899: Ալեքսանդրապոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից: Մինչև 1902 թ. Հայկական երկաթուղու այս հնագույն և խոշոր հանգույցից երկաթուղին հասավ Կարս, Երևան, իսկ մի փոքր ավելի ուշ՝ Ջուլֆա և Թավրիզ:

1919: Իջևանում ծնվել է Հայաստանի գիտ. վաստ. գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Նյու Յորքի ակադեմիայի անդամ, երկրաբանահանքաբանական գիտ. դ-ր պրոֆ. Աշոտ Ասլանյանը: Եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկ¬որ, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն, բարձրագույն և միջնակարգ կրթության նախարար, մոլորակաբանության միջազգային ընկերակցության փոխնախագահ:

1922: Մոսկվայում ծնվել է Հայաստանի վաստ. արտիստ, հայ կրկեսի դերասանուհի Ելենա Ավանեսովան: Սովորել է Մոսկվայի կրկեսային արվեստի համամիութենական դպրոցում: Մասնակցել է առանձնակի բարդությամբ հագեցած «Մոտոմրցում» և «Խիզախության գունդ» ատրակցիոններին: 1956-73 թթ. Աշխատել է հայկական կրկեսում: Հայտնի է եղել վարժեցրած արծվի հետ Ավանեսովայի օդային համարը:

1955: Հալեպում ծնվել է քաղ., պետ. գործիչ, դիվանագետ, 1998-ից ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, Բոստոնի Թավթսի համալսարանը, Հարվարդի համալսարանի Կառավարման դպրոցը և Ֆլետչերի համալսարանի Իրավունքի և դիվանագիտության դպրոցը: 1990-92 թթ. խմբագրել է Գլենդեյլում հրատարակվող «Հայկական միջազգային ամսագիր» անգլերեն պարբերականը:

Տարեգրության այս օրը. 8 փետրվարի

Ավետիսյան դպրոցը ներկայացնում է. Տարեգրության այս օրը. 6 փետրվարի

1289 թ. փետրվարի 6-ին՝ 53 տարեկան հասակում, վախճանվել է Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին և հաջորդը: Հայտնի է, որ Հեթում արքան իր 20-ամյա որդուն շնորհել «հեծյալ ասպետի» կոչում և ճանաչել գահակից, ամուսնացրել Լամբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ: Լևոնը Տարսոն քաղաքում օծվել է թագավոր, իսկ ծերունի հայրը մտել է Դրազարկի վանք՝ իբրև կրոնավոր: Լևոն Երրորդը գահակալել է 20 տարի: (ավելին …)

Տարեգրության այս օրը. 8 փետրվարի

Ավետիսյան դպրոցը ներկայացնում է. Տարեգրության այս օրը. 5 փետրվարի

1879: Բաքվում՝ նավթարդյունաբերողի ընտանիքում, ծնվել է գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը: Սովորել է Մյունխենի, Բեռլինի, Ցյուրիխի համալսարաններում: (ավելին …)

Տարեգրության այս օրը. 8 փետրվարի

Ավետիսյան դպրոցը ներկայացնում է. Տարեգրության այս օրը. 4 փետրվարի

1945: Փետրվարի 4-11-ը Յալթայի մերձակա Լիվադիա պալատում անցկացվեց հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (Ռուզվելտ, Չերչիլ, Ստալին) Ղրիմի (Յալթայի) կոնֆերանսը: Խորհրդային կողմից որպես գլխավոր ռազմական փորձագետ կոնֆերանսին մասնակցում էր նաև ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը՝ 5 տարի անց Բերիայի հատուկ հրամանով գնդակահարված Արմենակ Խամփերյանցը: (ավելին …)

Տարեգրության այս օրը. 8 փետրվարի

Ավետիսյան դպրոցը ներկայացնում է. Տարեգրության այս օրը. 3 փետրվարի

1865: Թիֆլիսում ծնվել է երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, մոցարտագետ Վասիլ Ղորղանյանը (Կորգանով): Մոցարտագիտության մեջ նկատելի ներդրում է նրա «Մոցարտ. կենսագրական էտյուդ» գիրքը, որը բովանդակում է նաև Ղորղանյանի թարգմանությամբ Մոցարտի նամականին: Մահացել է 1934-ին Երևանում:

1897: Խարկովում ծնվել է անվանի արյունաբան, թերապևտ, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Անդրեյ Բաղդասարովը (Բաղդասարյան): 31 տարի ղեկավարել է ԽՍՀՄ արյունաբանության և արյան փոխներարկման համամիութենական ինստիտուտը: Արյան պահածոյացման նոր մեթոդների մշակման և արյան շիճուկի ստացման համար երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ պետ. մրցանակի: Մահացել է 1961-ին Մոսկվայում:

1911: Գորիսի Խնձորեսկ գյուղում ծնվել է արձակագիր Գարեգին Սևունցը (Գրիգորյան): Ճանաչված են Սևունցի վեպերը («Թեհրան», «Գերիները») նոթագրական-ուղեգրական երկերը: Մահացել է 1969-ին Երևանում:

1915: Բեհաէդդին Շաքիի հրամանով բանտերից ազատված ոճրագործները կանոնավոր զորքերի հետ ներխուժեցին Սեբաստիայի Ալիս գյուղը՝ Սեբաստացի Մուրադին ձերբակալելու նպատակով: Հայերի տներում անցկացվեցին համատարած խուզարկություններ: Սիրված զորապետին պատսպարելու համար Խանծառ գյուղում զոհվեցին բազմաթիվ հայեր, այդ թվում՝ սեբաստացի 17 մտավորական:

1922: Ընդունվեց Խորհրդային Հայաստանի առաջին սահմանադրությունը: Իսկ նորանկախ Հայաստանի հիմնական օրենքն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին հանրաքվեի միջոցով:

1998: Հրաժարական տվեց Հայաստանի Երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

___

1966 թ. այս օրը «Լուսին-9» խորհրդային ավտոմատ կայանը, առաջինն աշխարհում, փափուկ վայրէջք կատարեց Լուսնի վրա եւ Երկիր հաղորդեց լուսնային մակերեւույթի հեռուստապատկերները:

1984 թ. այս օրը ամերիկյան «Չելենջեր» տիեզերանավի աստղանավորդները առաջին անգամ դուրս եկան բաց տիեզերք և աշխատեցին առանց տիեզերանավի հետ կապ պահպանելու:

2005 թ. փետրվարի 3-ին՝ ընդամենը մեկ տարի պաշտոնավարելուց հետո առեղծվածային հանգամանքներում (ըստ պաշտոնական վարկածի՝ գազի արտահոսքից) զոհվեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան: Հայտնի է, որ նրա մայրը հայ է՝ ծնունդով Ջավախքից: